Վենետիկի ծովածոցում 2,2 մլն եվրոյով վաճառքի է դրվել կղզի: Ի սկզբանե այն պետք է լիներ հանգստավայր, սակայն նրա սեփականատերը ստիպված էր վաճառել հողը սնանկության պատճառով: Այս մասին գրում է Vvox-ը՝ վկայակոչելով Sogeea ընկերության հաշվետվությունը:

Տեսսերա ոչ մեծ կղզին տեղակայված է Մարկո Պոլոյի անվան օդանավակայանից ոչ հեռու՝ Մուրանո կղզու հարևանությամբ: 4100 քառ. մետր տարածքում կան տներ և մի քանի գյուղատնտեսական կառույցներ: Դրա շուրջը սեփականատերը տնկել է խաղողի այգի: Կղզին ունի նաև սեփական կառանատեղի:

Աճուրդը տեղի կունենա մարտի 3-ին: Տեսսերան վաճառքի է դրվել նաև 2019 թվականին: Այդ ժամանակ այն արժեր 3,2 մլն եվրո, սակայն գնորդ չէր գտնվել: