Բլոգեր Կարոմատուլո Ջաբորովին, ում ձերբակալել են Մոսկվայի մետրոյում արված կորոնավիրուսի վերաբերյալ պրանկի համար, մեղադրանք է առաջադրվել: Այս մասին հայտնում է ntv.ru-ն:

Այժմ Տաջիկստանի քաղաքացի բլոգերին սպառնում է մինչև 7 տարվա ազաազրկում՝ «Խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական դավադրությամբ» հոդվածով:

Հիշեցնենք, որ Ջաբորովը ձերբակալվել և կալանավորվել է այն բանից հետո, երբ համացանցում տարածվել է մոսկովյան մետրոյում տեսագրված տեսանյութը:

Կադրերում երևում է, թե ինչպես է երիտասարդն ընկնում գետնին և սկսում ցնցվել, իսկ նրա ընկերները բղավում են, թե նա կորոնավիրուսով է վարակված՝ այդ կերպ խուճապ առաջացնելով մետրոյում:

Նշվում է, որ ձերբակալվել են նաև բլոգերների «հանցակիցները»: