Իրանի Կում քաղաքում կորոնավիրուսից մահացած երկու իրանցիները Չինաստանի քաղաքացին
Փետրվարի 19-ին հայտնի է դարձել, որ Իրանում երկու մարդ է մահացել կորոնավիրուսից, նրանք երկուսն էլ իրանցիներ են, Կումի բնակիչներ: Իրանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ երկրի այլ մասերում վարակման դեպքերի վերաբերյալ տեղեկատվություն չի ստացել:
«Առողջապահության նախարարության վարակիչ հիվանդությունների հետաքննության կոմիտեն այժմ պարզում է, թե ինչպես է կորոնավիրուսը փոխանցվել Կուսմում վարակվածներին, բայց հավանական է, որ հիվանդությունը փոխանցվել է հարեւան պետություններից մեկից եկած ճանապարհորդի կողմից, թեեւ մենք չենք կարող հաստատել վիրուսի փոխանցման վայրը»,- հավելել է պաշտոնյան: Ավելի վաղ Կումի բժշկական գիտությունների համալսարանի ռեկտոր Մոհամադ Ռըզա Ղադիրը IRNA գործակալությանը հայտնել է, որ քաղաքում երկու հիվանդանոց է առանձնացվել կորոնավիրուսի կասկածով մարդկանց կարանտինի մեջ տեղավորելու համար:
Նա նաեւ ասել է, որ Կումում վիրուսի հետ կապված իրադրությունը վերահսկվում է, եւ խորհուրդ Է տվել չանհանգստանալ դրա տարածումից: IRIB պետական հեռուստառադիոընկերությունը նշել է, որ Կումում որոշում է ընդունվել փետրվարի 20-ին չեղարկել պարապմունքները դպրոցներում ու համալսարաններում՝ ստեղծված իրադրությունն ուսումնասիրելու համար: