Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում հայ ամուսիններ են ձերբակալվել՝ Լոս Անջելես - Մոսկվա չվերթի ուղևորուհուց 40 հազար դոլար հափշտակելու կասկածանքով:
Հափշտակված գումարը նրանք թաքցրել են սպորտային կոշիկներում և բաճկոնների ներսի գրպաններում:
Ինչպես հաղորդում է ТАСС-ը, ՀՀ քաղաքացի մի կին է դիմել Շերեմետևո օդանավակայանում գտնվող ՆԳՆ հերթապահության բաժին' խնդրելով օգնել իրեն գտնել պայուսակը, որում 40 000 դոլար է եղել:
Օպերատիվ-որոնողական աշխատանքների ընթացքում կասկածի տակ է հայտնվել երևանցի ամուսնական մի զույգ, որը նստած էր տուժողի կողքին:
Շուտով կասկածյալները հայտնաբերվել և ձերբակալվել են և ուղեկցվել հերթապահ բաժանմունք, հարուցվել է քրեական գործ։