Հայաստանի Փաստաբանների պալատի աշխատանքային խումբը 18 առաջարկ է ներկայացրել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ:
Այս մասին այսօր՝ փետրվարի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի փաստաբանների պալատի փոխնախագահ Արութ Աքլունցը:
«Պալատն առաջարկում է սահմանել շարունակական հանցագործություն հասկացությունը' որպես մեկ կամ մի քանի գործողություն, որոնք մի սուբյեկտի կողմից մի օբյեկտի դեմ նույն աղբյուրի կողմից կատարված հանցագործության հատկանիշներ են պարունակում:
Վաղեմության ժամկետի մասով առաջարկվում է հաշվի առնել հանցագործության կատարման հաջորդ օրվա ժամանակը մինչև դատավճիռի ուժի մեջ մտնելու հաջորդ օրը»,- ասաց նա:
Առաջարկվում է նաեւ պատասխանատվություն սահմանել փաստաբանների նկատմամբ զրպարտության եւ վիրավորանքի համար' հաշվի առնելով այն, որ պաշտպանության բնականոն գործունեության ապահովումն անհրաժեշտ նախապայման է արդարադատության ամբողջ համակարգի արդյունավետ գործունեության համար