Փետրվարի 21-ին ոստիկանության Աշոցքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ «Բավրա» սահմանային անցակետից հայտնաբերվել և ոստիկանություն բերման է ենթարկվել 31-ամյա Եղիշե Գ․-ն։ Նա 2019թ. դեկտեմբերի 30-ից հետախուզվում էր ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 329 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: