նախկին 100 հազար դրամի փոխարեն ստանան 70 հազար դրամ։
«Մեր աշխատավարձերը պետք է վճարված լինեին մինչև փետրվարի 15-ը, բայց ուշացնում են։ Հիմա էլ համաձայնագիր են ուղարկել, որով աշխատավարձը փոխանակ ավելացնեն, իջեցնում են, բայց ոչ ոք չի պատրաստվում ստորագրել։ Ինչի, որ հավաքարար ենք՝ մեզ պետք է ցածրացնե՞ն։ Տենդեռ են շահել, բայց իրենց օգուտը ո՞րն է, եթե հավաքարարն իր գործն անում է, ինքը ոչ մի ծառայություն չի մատուցում ու հավաքարարին չի օգնում։ Բա կուռուպցիա չէ՞, եթե ՊԵԿ-ն այդ գումարը փոխանցում է «Քլիներս»-ին, իսկ ինքը մեզ չի փոխանցում»,- մեզ հետ զրույցում ասաց ընկերության մաքրուհիներից մեկը։
«Քլիներս» ընկերության տնօրեն Գարուշ Պապիկյանը ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում վստահեցրեց, որ րոպեներ առաջ բոլորի աշխատավարձերը փոխանցվել են․ «Տարին նոր է սկսվել, տենդեռը կայացել է հունվար ամսին։ Պայմանագրի կնքման գործընթացը փոքր-ինչ երկարեց, քանի որ այն կնքվում է պետական հիմնարկի հետ, բացի այդ, մի քանի գերատեսչության կողմից է հաստատվում։ Ֆինանսավորումը հաստատվել է անցյալ ուրբաթ օրը և շաբաթվա ընթացքում կատարվել է վճարման գործընթացը, իսկ 15 րոպե առաջ արդեն իսկ բոլոր աշխատակիցների աշխատավարձերը փոխանցվել են իրենց քարտերի վրա, մինչև օրվա վերջ գումարը կնստի հաշիվներին»,- ասաց Պապիկյանը։
Ընկերության տնօրենը հաստատեց տեղեկությունը, որ աշխատավարձերմ իջեցվել են և նրանք, ովքեր կստորագրեն պայմանագիրը, այսուհետ կշարունակեն աշխատել 70 հազար դրամով․ «Նոր մրցույթ է եղել, բյուջեի խնայողություն է եղել, նոր տենդեռով է պայմանավորված այդ որոշումը։ Այդ մասին ես աշխատակիցներին տեղեկացրել եմ։ Դա ոչ թե ընկերության գումարն է, այլ՝ բյուջեի»,- նշեց Գարուշ Պապիկյանը։
Նշենք, որ մեզ ահազանգած կանայք զբաղվում են Պետեկամուտների կոմիտեի շենքերի մաքրությամբ։