ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դասական կապրիզի արդյունքում այսօր մի ողջ համակարգ է փլուզվում։ Համակարգ, որը տարիներով է կառուցվել և շատ ու շատ նվիրյալ բժիշկների ջանքերով։
Մեծ ափսոսանքով լսեցի ՁԻԱՀ-ի կանխարգելման ազգային կենտրոնի 86 աշխատակիցների աշխատանքից ազատվելու դիմում գրելու մասին։ Միևնույն ժամանակ ողջունում եմ ձեր միասնական քայլը։ Սա սպեցիֆիկ ոլորտ է և կապրիզներով ու անձնական ամբիցիաներով որևէ մեկը մոտենալու իրավունք չունի»: