«Մեր պայքարը թեժ պայքար է։ Մենք 2019 թվականի հունվարից դիմել ենք կառավարությանը,  որ փոխվի պարգևավճարների հրամանը և զոհված զինծառայողների ընտանիքներին ևս պատշաճ վերաբերմունք ցուցաբերվի»,- «Սոցիալական շարժման» 2-րդ ընդլայնված համագումարում ասաց «Զինվորի մայր» ՀԿ նախագահ Մարգարիտա Խաչատրյանը:

 

Նա նշեց, որ այդ ամենը պետք է արվի, որպեսզի զոհվածների ընտանիքները, ազատամարտիկները, պահեստայինները, հաշմանդամները չդառնան մուրացիկներ. «Մենք պետք է լինենք միասնական՝ պայքարենք հանուն հավասարության և արդարության»: