ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
 

«Ժողովուրդ ջան, շնորհավորում եմ գարնան գալստի կապակցությամբ։ Գալիս է կյանքի զարթոնքի և ապրելու եղանակը։ Մարտի 3-5-ին ջերմաստիճանի բարձրացումը շարունակվելու է, օդի ջերմաստիճանը այս օրերի համեմատ աստիճանաբար բարձրանալու է ևս 5-7 աստիճանով։

Բարի գալուստ գարուն։ Խաղաղություն և բարօրություն մեր երկրին»: