2020 CD3 աստերոիդը հայտնաբերվել է 2020 թ. փետրվարի 15 լույս 16-ի գիշերը աստղագետներ Թեոդոր Փրեյնի և Կապչեր Վեժչոսի կողմից: Երկու աստղագետներն էլ աշխատում են մի նախագծում, որի նպատակը շուրջերկրյա աստերոիդներ հայտնաբերելն է, այդ թվում՝ օբյեկտներ, որոնց չափսերը շատ ավելի մեծ են: Հայտնաբերված աստերոիդներից մի քանիսը համարվում են պոտենցիալ վտնագավոր, ինչը նշանակում է, որ նրանց ուղեծիրը թույլ է տալիս մոտենալ Երկրին և անգամ բախվել նրան, իսկ դրանց չափսերը շատ մեծ են, հետևաբար բախման արդյունքում վնասը ծանր կլինի:
Հայտնաբերման պահին 2020 CD3-ը 20-րդ աստղի մեծություն է ունեցել: Այն գրավվել է Երկրի գրավիտացիոն դաշտի կողմից և շուրջ երեք տարի առաջ մեր մոլորակի ժամանակավոր արբանյակն է դարձել: Աստերոիդը ածխածնային մարմին է, որն ունի 1,9-3,5 մ երկարություն:
Չնայած այն բանին, որ Երկրի ուղեծրին նման օբյեկտների թիվը կարող է հասնել հազարների, դրանք չափազանց դժվար է հայտնաբերելը փոքր չափսեերի պատճառով: Բացի դրանից, աստերոիդների մեծ մասն անցնում է մոր մոլորակի կողքով կամ այրվում դրա մթնոլորտում: Համակարգչային մոդելավորումը 2012 թ. ցույց է տվել, որ 10 միլիոն վիրտուալ աստերոիդներից միայն 18 հազարն է հայտնվում շուրջերկրյա ուղեծրում:
2020 CD3-ի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ այն կարելի է համարել Երկիր մոլորակի մեր օրերում հայտնի երկրորդ ժամանակավոր բնական արբանյակը: Առաջինը 2006 RH120 աստերոիդն էր, որն «ուղեկցում էր» մեր ոլորակին 18 ամիս շարունակ՝ 2006-2007 թթ.:
Նման մինի-լուսինները ուսումնասիրման համար մեծ հետաքրքրություն են ներկայացնում: Սակայն միաժամանակ դեպի աստերոիդներ տիեզերանավեր ուղարկելը դժվար աշխատանք է և մեծ ջանքեր է պահանջում: