Facebook ընկերությունը Messenger հավելվածի օպտիմալացված եւ օգտագործման ավելի դյուրին տարբերակ է ներկայացրել: Այդ մասին ասված է մարտի 2-ին Facebook-ի կայքում զետեղված հաղորդագրության մեջ:
Ինչպես պարզաբանել է ընկերությունը, խոսքը Project LightSpeed անվանումը կրող նախագծի մասին է, որն սկսվել է հավելվածի չորրորդ տարբերակի ներդրումից հետո, որի օգտատերերի թիվը «գերազանցում է մեկ միլիարդը»: Մշակողը խոստանում է, որ նոր տարբերակը «բացվում, ներբեռնվում եւ նորացվում է» նախորդներից ավելի արագ: Facebook-ի տեսակետով՝ այդ առավելությունը կարեւոր է նրանց համար, ովքեր օրական շատ անգամ են մտնում հավելված՝ ծանոթների ու ընկերների հաղորդագրություններին պատասխանելու համար:
Նոր հավելվածում նաեւ օպտիմալացված է շփումների ցուցակի գործառույթը: Ավելի վաղ այդ գործառույթը հաշվում էր մինչեւ 40 տարբերակ, որոնց այժմ փոխարինել է մեկը: Բացի այդ, այժմ հավելվածը շարժական սարքի ավելի քիչ օպերատիվ հիշողություն է զբաղեցնում՝ չվնասելով աշխատանքի արագությանը:
Facebook ընկերությունը հիմնվել է 2004 թվականի փետրվարի 4-ին Մարկ Ցուկերբերգի եւ նրա երեք համակուրսեցիների կողմից՝ Հարվարդի համալսարանում ուսանելու ժամանակաշրջանում: Համանուն սոցցանցն առաջատարներից մեկն է աշխարհում: Վերջին գնահատումների համաձայն, նրա միագումար ամսական լսարանը գերազանցում է 2,4 մլրդ օգտատերը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: