Սիրելի սյունեցիներ, Սյունիքի մարզի հպարտ քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ մարտի 10-11-ը վարչապետ Նիկոլ Փաշինյանը' ԱՅՈ-ի քարոզչության շրջանակներում հանդիպումներ կունենա Սյունիքի մարզային բնակչության հետ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանը:

«Ավելի ստույգ ինֆորմացիա կարող եք գտնել ներքևում:

10.03.2020

10:30-11:30 Ագարակ բնակավայր
11:40-12:20 Մեղրի համայնք (համայնքապետարանի հարակից

այգի )

13:20-14:00 Քաջարան համայնք

16:00-16:30 Կապան համայնք (մարզպետարանի հարակից հրապարակ)

18:00-18:30 Տեղ համայնք

11.03.2020

11:00-11:30 Գորիս համայնք (համայնքապետարանի դիմացի հրապարակ)

12:00-12:30 Տաթև համայնք ' Շինուհայր բնակավայր

13:10-13:40 Սիսիան համայնք (կենտրոնական հրապարակ)

15:10-15:40 Գորայք համայն»,-նշել է նա:

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկօրյա այցով գտնվում է Բրյուսելում: