Հայաստանում վերջին ամիսներին ուշադրության կենտրոնում էին ԱԳԼՃԿ-ները և այստեղ արձանագրված խախտումները: Վերահսկողությունը ոլորտում, ինչ խոսք, բարելավվել է և դա չի կարող չուրախացնել, սակայն անգամ վարչական վարույթներից հետո քաղաքացիները շարունակում են բողոքել ԱԳԼՃԿ-ներում գրանցվող խախտումներից: Այս պարագայում անչափ կարևոր է, թե ովքեր են դաշտի խաղացողները և ինչու պատկան մարմինների հարուցած վարույթները չեն փոխում ոլորտում առկա իրավիճակը և չեն ազդում ԱԳԼՃԿ սեփականատերերի որդեգրած քաղաքականության վրա:
 
«ՎԱՅՔ ԳԱԶ» ՍՊԸ-ի սեփականատերը Տիգրան Բաբայանն է:
 
«Գազոսֆերա» ՍՊԸ-ն կապվում է նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի անվան հետ, սակայն, համաձայն պետական ռեգիստրի, այս ընկերության սեփականատերերն այլ անձինք են:
 
«ՄԱՅ ԱՐԳ» ՍՊԸ-ն պատկանում է Հովիկ Աբրահամյանի որդուն՝ Արգամ Աբրահամյանին:
 
Նրան է պատկանում նաև «Արգ-Լև-Գազ» ՍՊԸ-ն:
 
«Մեթան Գազ» ՍՊԸ-ի տնօրենը Պերճ Յախանեջյանն է:
 
Այս ընկերության շահած տենդերները հետևյալն են՝
 
«Տիգարելլ» ՍՊԸ սեփականատերը Լիաննա Բորյանն է:
 
Ի դեպ, նախորդ տարի Ճամբարակ համայնքի ավագանին այս ընկերությունից բավական ուշագրավ գնում է կատարել:
 
«ՁՈՐԱԳԱԶ» ՍՊԸ-ն պատկանում է Ախթալայի նախկին քաղաքապետին:
 
«ՌԱԶՈՐԻ» ՍՊԸ սեփականատերը Ռազմիկ Դանդիլյանն է:
 
 
Այս ընկերությունը նախորդ տարի աչքի է ընկել իր չկատարած հարկային պարտավորություններով:
Դանդիլյանը նաև «Արմավիր Գազ Սերվիս» ՍՊԸ-ի սեփականատերերից մեկն էր: