Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն առաջարկում է մի շարք գործողություններ վարակների կանխարգելման համար: Դրանք օգնում են նվազեցնել մի շարք հիվանդությունների առաջացման ռիսկը, ներառյալ նոր կորոնավիրուսը:
- Ձեռքերը պարբերաբար լվացեք օճառով և ջրով կամ օգտագործեք ալկոհոլի վրա հիմնված հակասեպտիկներ:
- Երբ փռշտում կամ հազում եք, ծածկեք ձեր բերանը և քիթը անձեռոցիկով կամ թեքված արմունկով: Դրանից հետո անհրաժեշտ է անհապաղ նետել անձեռոցիկը և ձեռքերը լվանալ:
- Փորձեք ձեր ձեռքերով չդիպչել աչքերին, քթին և բերանին:
- Հեռու մնացեք հազի, ջերմության և շնչառական հիվանդության այլ ախտանիշ ունեցող մարդկանցից:
- Խուսափեք վայրի և ֆերմերային տնտեսություններում կենդանիների հետ անմիջական շփումից:
- Մանրակրկիտ եփեք միսը և հավկիթը:
- Եթե ունեք ջերմություն, հազ կամ շնչառության դժվարություն, հնարավորինս շուտ դիմեք բժշկական օգնության: