Եվրոպան դարձել է կորոնավիրուսային պանդեմիայի կենտրոն, հայտարարել է ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեիսուսը ճեպազրույցի ժամանակ:

Գեբրեիսուսը նշել է, որ վերջին 24 ժամում տարածաշրջանում վարակի նոր դեպքերն ու մահացություններն ավելի շատ են, քան Չինաստանում՝ հիվանդության պիկի ժամանակ:

2019 թ.-ի դեկտեմբերի 31-ին, Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչը կորոնավիրուսի նոր COVID-19 տեսակն է: Վերջին տվյալների համաձայն՝ վարակվել է ավելի քան 136 հազար մարդ, մահացել է 5067 մարդ: