Իրավիճակից ելնելով՝ որոշ չվերթների ուղևորներ կարող է վերցվեն սանիտարակարանտինային հսկողության տակ։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը.
««Զվարթնոց» միջազգային օդանավակայանն իր աշխատանքներն իրականացնում է բնականոն հունով, ընդունում և ճանապարհում է չվացուցակով նախատեսված չվերթերը․ այս մասին ասվում է օդանավակայանի հաղորդագրության մեջ։
«Միևնույն ժամանակ ցանկանում ենք տեղեկացնել, որ հաշվի առնելով երկրում և ամբողջ աշխարհում ստեղծված վիճակը, չենք բացառում, որ իրավիճակից ելնելով՝ որոշ չվերթերի ուղևորներ վերցվեն սանիտարակարանտինային հսկողության տակ։
Այս պահի դրությամբ նման սանիտարակարանտինային հսկողության ենթարկվելու են միայն մարտի 15-ին Իտալիայից Երևան ժամանող ոչ կանոնավոր չվերթի ուղևորները, որոնք օդանավակայանից դուրս են բերվելու հատուկ ելքով:
Հարգելի ուղևորներ, Ձեր չվերթի հետ կապված օպերատիվ տեղեկատվություն ստանալու համար խնդրում ենք դիմել Ձեր չվերթն իրականացնող ավիաընկերությանը կամ հետևել «Զվարթնոց» օդանավակայանի չվացուցակին»: