Մարտի 18-ից սկսած 14 օր ժամկետով դադարեցվելու են դեպի Կատար իրականացվող բոլոր չվերթները, բացառությամբ՝ օդային բեռնափոխադրումների և տարանցիկ չվերթների։
Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տեղեկացրել է Կատարի Պետությունում ՀՀ դեսպանությունը:
Ներկայումս չեղարկվել են Դոհա-Երևան և Երևան-Դոհա ուղղությամբ իրականացվող բոլոր չվերթները բացառությամբ Երևան-Դոհա մարտի 17-ի չվերթից: