ՀՀ Ազգային ժողովը հատուկ նիստ է գումարում՝ քննարկելու արտակարգ դրության իրավական ռեժիմ սահմանելու հարցը: ՀՀ կառավարությունը Հայաստանում 30 օրով արտակարգ դրություն հայտարարելու որոշում է կայացրել մարտի 16-ի նիստում:
Սահմանադրության 120-րդ հոդվածի համաձայն՝ արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում իրավունքի ուժով անհապաղ գումարվում է Ազգային ժողովի հատուկ նիստ: Ազգային ժողովը կարող է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վերացնել արտակարգ դրությունը կամ չեղյալ հայտարարել արտակարգ դրության իրավական ռեժիմով նախատեսված միջոցառումների իրականացումը: Արտակարգ դրության իրավական ռեժիմը սահմանվում է օրենքով, որն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: