Կառավարությունը որոշում ընդունեց 18։30-ից Հայաստանում սահմանել արտակարգ դրություն, պայամանվորված կորոնավիրուսի համաճարակային իրավիճակով։ Ուզում եմ արձանագրել, որ այս պահի դրությամբ նոր տեղեկատվություն չունենք։ Այս մասին ԱԺ հատուկ նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այս պահին կորոնավիրուսի հաստատված 30 դեպք, որոնցից 19-ն առնչվում է Էջմիածնի հայտնի նշանադրությանը, ևս 3-ն առնչվում են մարտի 1-ին ախտորոշված դեպքի հետ, ամենամտահոգողն այս պահին 3 ախտորոշված դեպքերն են, որոնք արձանագրվել են Երևանի արտադրական ձեռնարկություններից մեկում»,- ասել է Փաշինյանը։

Նա հավելել է, որ նրանց շփման շրջանակը պարզման փուլում է, նրանք կմեկուսացվեն։

Անդրադառնալով արտակարգ դրություն հայտարարելուն, Փաշինյանն ասել է՝ որոշումը պայմանավորված է բնակչության աջակցություն ցույց տալու օրենքի ուսումնասիրմամբ։

Կառավարությունը արտահերթ նիստում որոշեց Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն, ներառյալ՝ ժամկետով հայտարարել արտակարգ դրություն: