Արտակարգ իրավիճակի պայմաններում բաժանորդների պատշաճ սպասարկում ապահովելու, ինչպես նաեւ մեր շրջապատի առողջությունը որպես գերակա նպատակ դասելու սկզբունքներից ելնելով՝ ս.թ. մարտի 17-ից ՛՛Հայաստանի էլեկտրական ցանցեր՛՛ ընկերությունը անցնում է հեռահար աշխատանքային ռեժիմի:
Այդ նպատակով Ընկերությունը որոշում է ընդունել նվազագույնի հասցնել մարդկային շփումները ինչպես Ընկերության ներսում, այնպես էլ արտաքին աշխարհի հետ: Ուստի արգելվում է քաղաքացիների, այդ թվում նաեւ՝ մեր բաժանորդների մուտքը Ընկերության գրասենյակներ: Երեւանում եւ մարզերում տեղակայված բաժանորդների սպասարկման կենտրոնները ժամանակավորապես չեն գործի: Բաժանորդների սպասարկումը կիրականացվի էլեկտրոնային եղանակով:
Բաժանորդներին խնդրում ենք դիմել՝
պաշտոնական կայքում հասանելի առցանց դիմում մուտքագրելու միջոցով (նախատեսված է բոլոր տեսակի դիմումների համար),
փոստով՝ 0047, ՀՀ, Երեւան, Արմենակյան, 127,
էլեկտրոնային նամակով՝ [email protected] հասցեին:
Յուրաքանչյուր հարցի/բողոքի/առաջարկության դեպքում կարող եք զանգահարել շուրջօրյա գործող 180 եւ 080000180 բաժանորդների սպասարկման տեղեկատվական կենտրոնի հեռախոսահամարներով:
Առո՛ղջ եղեք: