Ուկրաինայի ազգային ոստիկանությունը ձերբակալել է չարագործների մի խմբի, որոնք գործարարներից գողացել են 100 հազար բժշկական դիմակներ՝ սպառնալով զենքով: Այդ մասին հայտնում է interfax-ը:
Հարձակումը տեղի է ունեցել դիմակներ վաճառելու փորձի ժամանակ: Հափշտակիչները ներկայացել են որպես Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցներ և ապրանքներն առգրավել են ձեռներեցներից: Նրանք ծրագրել էին հետագայում վերավաճառել դրանք:
Բոլոր օրինախախտները ձերբակալված են: