Հունաստանում կողաշրջվել է սաուդյան արքայազնի 80 մլն դոլար արժողությամբ զբոսանավը, երբ այն փորձել են հանել ջրից վերանորոգման համար: Այդ մասին հայտնում է Daily Mail-ը:

Նավը կողաշրջվել է 45 աստիճանի անկյան տակ:

Հրապարակման համաձայն՝ զբոսանավի երկարությունը ավելի քան 70 մետր է, տախտակամածում ունի 11 խցիկ, կինոթատրոն և ջակուզի:

Նավի տերը Թուրքի բին Մուհամմադ բին Ֆահդ ալ-Սաուդն է'Սաուդյան Արաբիայի հանգուցյալ թագավորի՝ Ֆահդի թոռը: