ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են․

«Մարտի 20-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Ապարանի տարածաշրջանում ձյուն է տեղում, իսկ Ջերմուկի տարածաշրջանի ավտոճանապարհներին՝ թույլ անձրև:

Վարդենյաց լեռնանցքը մերկասառույցի պատճառով դժվարանցանելի է ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Վրաստանի Հանրապետության տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը տեղեկացնում են,
որ մարտի 20-ին՝ ժամը 9:30-ի դրությամբ, Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածում ձնահյուսի վտանգի պատճառով»։