Մարտի 19-ին Քաշաթաղի շրջանի բնակիչ, 1979թ. ծնված Ա. Ք.-ն հեռախոսով հայտնել է ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժին առ այն, որ իր հարևան Գ.Ա.-ն մահացել է:
ԱՀ ոստիկանության ծառայողները նույն օրը ժամը 10:00-ին հայտնաբերել են Քաշաթաղի շրջանի բնակիչ, Գ. Ա.-ի դին՝ տանը հատակին ընկած վիճակում:
Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժինը: