Ռուսաստանի ֆիզիկաքիմիական բժշկության գիտակլինիկական դաշնային կենտրոնը կորոնավիրուսի գերզգայուն թեստեր է մշակել, որոնք արդյունքը ցուցադրում են մեկուկես ժամում, գրում է կենտրոնի մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ հաջորդ շաբաթ այն կուղարկվի պետական գրանցման:
Պատրաստվում է նաև հարթակ, որտեղ իրականացվելու են թեստերը:
Հիշեցնենք, որ ՌԴ-ում 253 մարդ վարակվել է կորոնավիրուսով: 79-ամյա հիվանդը մահացել է հաստատված ախտորոշմամբ, սակայն մահը վրա է հասել թրոմբի հետևանքով: