Վերջին շրջանում շատ քննարկվող պարենային անվտանգության, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում տիրող իրավիճակի մասին ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց Գյուղատնտեսական ասոցիացիաների ֆեդերացիայի նախագահ Վարդան Համբարձումյանի հետ:

«Առաջին անհրաժեշտության մթերքներից է օրինակ' հացահատիկը: Բայց ես չեմ կարծում, թե մենք պետք է մեծապես մշակենք հացահատիկ, որպեսզի այդ մասով դառնանք ինքնաբավ երկիր, այսինքն՝ երկիր, որը չի գնում հացահատիկ: Կարող ենք հացահատիկը գնել այլ երկրներից: Դրա փոխարեն՝ մշակենք ավելի թանկարժեք գյուղմթերք, որը կարտահանենք՝ ավելացնելով համախառն ներքին արդյունքը»,-ասաց նա:

Անդրադառնալով արտահանման խնդիրներին՝ նա նշեց, որ այդ խնդիրները հիմնականում տեխնիկական են. «Պարզ չէ, եթե հայկական կողմի վարորդը, ով բեռներ է տեղափոխում Ռուսաստան, կարո՞ղ է հանգիստ, առանց խոչընդոտների երթևեկել այդ երկրում: Նաև կարևոր է վարորդների առողջության հարցը: Այսօր լսեցի, որ վարորդները ևս պետք է 14 օրյա կարանտինում լինեն: Սա կբերի նրան, որ արհեստականորեն կդանդաղի բեռնափոխադրումը: Օդային բեռափոխադրումների հետ կապված ևս կան խնդիրներ: Դա պայմանավորված է ուղևորների բացակայությամբ, որի պատճառով թռիչքները սահմանափակվել են, արդյունքում՝ բեռնափոխադրումը ևս»:

Նա նշեց, որ նախկինում եղել են ավիաընկերություններ, որոնք օրական վեց չվերթ են իրականացրել: Այդ ցուցանիշը, բնականաբար, կրճատվել է, որն էլ իր հերթին անհետևանք չի մնա:

«Պարենի հետ կապված մենք խնդիրներ կունենանք, թեպետ կարծում եմ, որ կառավարությունը ջանք չի խնայի իրավիճակը հաղթահարելու համար: Պետք է փնտրենք ուղիներ, բայց, ցավոք, կանխատեսելի չէ, թե այս իրավիճակը որքան կտևի: Բացառում եմ, որ տնտեսությունը վնասներ չունենա, թեպետ չափը կանխատեսել ոչ ոք չի կարող»,-ասաց Համբարձույանը:

Խոսելով գյուղացիական համայնքներում և գյուղացիների շրջանում տիրող իրավիճակի մասին՝ Համբարձումյանն ասաց. «Գյուղացիների շրջանում խուճապ չկա: Խուճապը միայն շուկայում է: Գյուղացիները սովորականի պես աշխատում են, տեխնիկան գործում է, հողն են մաքրում: Գյուղացիները գարնանային մշտական աշխատանքներով են զբաղվում»:

Նրա խոսքով՝ խնդիրը հողը մշակելը չէ, այլ այդ ամենը իրացնելը. «Վերջին օրերին բարդացել է ծաղիկներ մշակողների վիճակը: Հասկանալի պատճառներով ծաղիկ չի վաճառվում: Նրանք լուրջ խնդիրների առաջ են կանգնած: Հիմնականում քաղում, թափում են, թե որքան կդիմակայեն, չեմ կարող ասել