Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

 

«Կապանի ԲԿ-ի ինֆեկցիոն բաժանմունքի աշխատողները արդեն մի քանի օր է տուն չեն գնում և հիվանդանոցում խնամում են կորոնավիրուսով հիվանդ մեր պացիենտին: Առանձնահատուկ շնորհակալություն ենք հայտնում ձեզ և գիտակցում ձեր աշխատանքի դժվարությունը ու լրջությունը: Հենց ձեր շնորհիվ է, որ մենք պատվով դուրս կգանք այս ամենից և կվերադառնանք բնականոն կյանքին. ևս մեկ անգամ շնորհակալություն ձեզ, ուժ ու եռանդ»: