Օդի որակը Փարիզում և հարակից շրջաններում դարձել է շատ ավելի լավ և գերազանցել է40 տարի առաջ գրանցված ցուցանիշը՝ հայտնում է Le Parisien-ը:
Այդ մասին վկայում են օդի որակի մոնիտորինգի վերաբերյալ ֆրանսիական Airparif կազմակերպության տվյալները։
Նշվում է, որ Փարիզի ագլոմերացիայում մարտի 16-20-ը ընկած շաբաթվա ընթացքում 20-30%-ով օդի որակի բարելավում է նկատվում ազոտական օքսիդի արտանետումների ավելի քան 60% իջեցումից հետո։
Նման ցուցանիշները կապված են սահմանափակող միջոցների ներդրումից հետո տրանսպորտի որոշակի տեսակների շարժի զգալի նվազման հետ:
Բացի այդ, տարածաշրջանում նկատվում է ածխաթթու գազի արտանետումների նվազում։