Իտալիայում 101-ամյա բնակիչը բուժվել է կորոնավիրուսից, նա արդեն դուրս է գրվել հիվանդանոցից՝ հայտարարել է Իտալիայի Ռիմին քաղաքի փոխքաղաքապետ Գլորիա Լեսուն՝ գրում է korrespondent.net-ը:

Անցյալ շաբաթ հիվանդը հոսպիտալացվել էր Ռիմինի հիվանդանոցում՝ կորոնավիրուսային թեստի դրական արդյունքով:

«Պարոն Պ․-ին ծնվել է 1919-ին՝ մեկ այլ ողբերգական պանդեմիայի ժամանակ, նա տեսել է ամեն ինչ՝ քաղց, ցավ, առաջընթաց, ճգնաժամ և վերականգնում: 100-ամյա սահմանն անցնելուց հետո ճակատագիրը նրա առաջ դրեց այս նոր մարտահրավերը՝ անտեսանելի և սարսափելի միաժամանակ», – ասել է փոխքաղաքապետը:

Նրա խոսքով՝ հինգշաբթի՝ մարտի 26-ին, հայտնի է դարձել, որ հիվանդը դուրս է գրվել հիվանդանոցից, և ընտանիքը նրան տարել է տուն: