ՀՀ կառավարության մամուլի սրահում տեղի ունեցած ասուլիսին, Ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանը անդրադարձավ կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված ոստիկանության կատարած աշխատանքներին: Ներկայացրեց, թե քանի քաղաքացի է վարչական տույժի ենթարկվել՝ արտակարգ դրության պայմանները խախտելու համար: Նա նաև առանձին խնդրանք ուներ քաղաքացիներին.

«Ես կխնդրեմ բոլոր ամուսիններին այս իրավիճակում և հնարավորության դեպքում մեկ-մեկ շրջել: Այս ամենն արվում է իրենց և իրենց բալիկների անվտանգությունն ապահովելու համար»,-ասաց նա: