ԱՄՆ-ում առաջին մանկահասակ երեխան է մահացել կորոնավիրուսից: Այս մասին տեղեկացնում է Իլինոյս նահանգի Առողջապահության դեպարտամենտը: Երեխան Չիկագոյից էր, նա մեկ տարեկան չկար: Դեպարտամենտի ղեկավար Նգոզի Էզիկեն հայտարարել է, որ դեռ երբեք չէր արձանագրվել նորածնային մահ՝ կապված COVID-19-ի հետ: Հետաքննություն է իրականացվում՝ մահվան պատճառի բոլոր մանրամասները պարզելու համար:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ կորոնավիրուսից Չինաստանում ևս երեխա է մահացել: