Մեծ Բրիտանիայի Հեյլսովեն քաղաքում 17 անդամ ունեցող ընտանիքը վարակվել է կորոնավիրուսով՝ թաղման արարողության ժամանակ, գրում է Metro-ն: Metro-ի տվյալներով, 86-ամյա կինը մահացել էր փետրվարի 9-ին կորոնավիրուսով վարակվելուց հետո: Երկու շաբաթ առաջ նրա ընտանիքը որոշել է հուղարկավորություն կազմակերպել, որին հրավիրված են եղել ընտանիքի ամենամոտ անդամները: Սակայն հուղարկավորությունից հետո՝ մարտի 13-ին, մահացածի 65-ամյա զարմուհին նույնպես մահացել է կորոնավիրուսից, որից հետո ընտանիքի 16 անդամները հայտարարել են, որ նրանք նույնպես վարակվել են։