Դիմակները չեն կարող երաշխավորել պաշտպանություն COVID-19-ից, և առողջ մարդիկ դրա կարիքը չունեն, ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության խոսնակ Տարիկ Յազարևիչը, հայտնում է Ռիա Նովոստին:

Նա մեկնաբանել է տնային պայմաններում կարված դիզայներական դիմակների տարածվածությունը՝ շեշտելով, որ ԱՀԿ-ի դիրքորոշումն այս առիթով չի փոխվել:

«Առողջ մարդկանց դիմակներ կրելու անհրաժեշտություն չկա: Նրանք, ովքեր ունեն ախտանիշներ, պետք է դիմակներ կրեն, որպեսզի պաշտպանեն ուրիշներին: Բացի այդ, այն մարդիկ, ովքեր, օրինակ, տանը հոգ տանում են հիվանդների մասին, պետք է դիմակներ կրեն, քանի որ կարող են վարակվել։ Դիմակն ինքնին չի կարող լինել վիրուսի դեմ պաշտպանության երաշխիք և միշտ պետք է օգտագործվի այլ նախազգուշական միջոցների հետ միասին: Ավելին, դա կարող է ստեղծել անվտանգության կեղծ զգացողություն մարդկանց մեջ, և մարդիկ կմոռանան այլ բաների մասին, ինչպիսին է ձեռքի լվացումը», - ասել է Յազաևիչը։