Մոսկվայում վերջին մեկ օրվա ընթացքում կորոնավիրուս է հայտնաբերվել 19 երեխաների մոտ, հայտնում է Մոսկվայում կորոնավիրուսային իրավիճակը վերահսկող գործադիր շտաբը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մոսկվայում ապրիլի 5-ին հաստատվել են կորոնավիրուսային վարակի 536 նոր դեպքեր: Մինչ օրս Մոսկվայում գրանցվել է կորոնավիրուսի 3893 դեպք:
«Եվս 78 մարդ 65 տարեկանից բարձր է, իսկ 23-ը՝ 80-ից բարձր: Բացի այդ, 19 երեխաների մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս»,- ասվում է զեկույցում: