Միացյալ Նահանգների Հարավային Կարոլինայի բժշկական համալսարանի գիտնականները պարզել են, որ Ինդոնեզիայի Մանադո ծովածոցում բնակվող սպունգներից ստացվող նյութը կարող է դադարեցնել արգանդի վզիկի քաղցկեղային բջիջների աճը: Քաղցկեղի դեմ նոր բնական բուժման մասին հաղորդվում է MedicalXpress-ի մամուլի հաղորդագրության մեջ:
Հետազոտողները ուսումնասիրել են մանզամին A-ի ազդեցությունն արգանդի վզիկի քաղցկեղային բջիջների չորս տարբեր փուլերում: Նյութը դադարեցրել է նորագոյացության աճը և որոշ բջիջներ ոչնչացրել, բայց նույն ազդեցությունը չի ունեցել նորմալ՝ ոչ քաղցկեղային բջիջների վրա: Manzamine A-ն արտադրվում է սպունգների կողմից'բազմաբջջային ծովային կենդանիների, որոնք կցված ապրելակերպ ունեն:
Պարզվել է, որ մանզամին A-ն իջեցնում է հատուկ սպիտակուցի բարձր մակարդակը, որը նկատվում է տարբեր ուռուցքային հիվանդությունների ժամանակ:
Հետագայում գիտնականները ծրագրավորում են մենզամինի ազդեցությունը փորձարկել կենդանիների վրա, ինչպես նաև անցկացնել կլինիկական փորձարկումներ՝ ներգրավելով մարդկանց: