Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, որ նախկինում հոսպիտալացվել էր կորոնավիրուսային վարակով, ապաքինվում է, բայց դեռ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Այդ մասին հայտնում է «Ինտերֆաքս» -ը՝ հղում անելով բրիտանական կառավարության գրասենյակին:
Նշվում է, որ վարչապետը շարունակում է մնալ ինտենսիվ թերապիայի փուլում և թթվածնի թերապիա է ստանում:
Բորիս Ջոնսոնը հայտարարել էր, որ ավելի քան մեկ շաբաթ առաջ վարակվել է կորոնավիրուսով: Սկզբում նա բուժվել է տանը, ապրիլի 5-ին հոսպիտալացվել է մշտական բարձր ջերմաստիճանի պատճառով: Ըստ Դաունինգ Սթրիթի՝ նրանք դա արել են որպես կանխարգելիչ քայլ: