Սբ․ Զատիկի օրը՝ ապրիլի 12-ին, Միլանի քաղաքային իշխանության և Միլանի Դուոմո տաճարի հրավերով, համաշխարհային երաժշտության իտալացի օպերային աստղ Անդրեա Բոչելլին հանդես կգա մենահամերգով։ Այս մասին նշված է Անդրեա Բոչելլիի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում։ Համերգի ընթացքում երգիչն Իտալիային և ամբողջ աշխարհին կհղի սիրո, բժշկության և հույսի ուղերձը:
«Երաժշտություն հանուն հույսի» (Music for hope) խորագրի ներքո Բոչելլին Միլանի Դուոմո տաճարում միայնակ հանդես կգա իր տեսակի մեջ եզակի և ոգեշնչող ելույթով։ Համերգը կլինի ժամը 18։00-ին (21։00-ին Երևանի ժամով) և կապավովվի ուղիղ հեռարձակում։