Vogue Italy ամսագրի նոր թողարկման շապիկն առաջին անգամ դատարկ է եղել: Այս որոշումը թելադրված է սպիտակի և կորոնավիրուսի բազմիմաստությամբ, Instagram-ում գրել է գլխավոր խմբագիր Էմանուել Ֆերնեթին:
Խմբագրությունը չի կարողացել այլ շապիկ ընտրել, քանի դեռ աշխարհում շարունակում են մահանալ վարակված մարդիկ, իսկ բժիշկներն ու բուժքույրերը ամեն օր վտանգում են իրենց կյանքը:
Ըստ Ֆերնեթիի, սպիտակն առաջին հերթին նշանակում է հարգանք, վերածնունդ և լույս՝ խավարից հետո: Սպիտակը նաև բժշկական համազգեստի գույնն է: Դա նրանց համար է, ովքեր ժամանակը ու տարածությունը լցնում են գաղափարներով, մտքերով, պատմություններով, երաժշտությամբ և ուրիշների հանդեպ հոգատարությամբ:
«Սպիտակը պարտվողների գույնը չէ, այլ պատմության մաքուր տիտղոսաթերթը, որը նոր է սկսվում»,- հավելել է նա: