Լեգիոների՝ շատ լավ պահպանված մետաղյա տափակաշիշ է հայտնաբերվել Ֆրանսիայի հարավ-արեւելքում՝ հինհռոմեական սրբատեղիում։ Պրեվենտիվ հնագիտական հետազոտությունների ազգային ինստիտուտից հնագետները զբաղվել են այդ տեղանքի պեղումներով նախքան այդտեղ նախատեսված շինարարական աշխատանքների մեկարկը։ Պեղումների ընթացքում էր հայտնաբերվել սրբատեղու հատվածը, գրում է Planet Today-ը։

Ըստ ստացված տվյալների՝ այդ վայրում է գտնվել երկու կամ երեք փոքր տաճար եւ 42 փոս, որոնցում պահպանվել են միայն շինությունների քարե հիմքերը, սակայն դրանցից երկուսն ուսումնասիրելով կարելի է հստակ պատկերացնել տաճարի նախագիծը։

Բարդ է միանշանակ թվագրել հենց սրբատեղին։ Շրջապատող տարածքը, հավանաբար, գտնվում է շինարարության առաջին փուլում եւ այն թվագրվում է 1-ին դարի առաջին կեսին։ Սրբատեղու հարավային մասում հայտնաբերվել է կերամիկա, որը թվագրվում է 1-ին դարի վերջից մինչեւ 2-րդ դարի սկզբին։ Որոշ փոսեր թվագրվում են 4-րդ դարի կեսերին։

Փոսերը չափսերով բավականին տարբերվում են միմյանցից․ դրանցից ամենամեծն ունի շուրջ երկու մետր լայնություն, իսկ ամենափոքրի լայնությունը շուրջ կես մետր է։ Դրանցից մի քանիսի ներսում հայտնաբերվել են ինտերիերի հարուստ առարկաներ, այդ թվում՝ մետաղադրամներ, կերամիկա եւ արձանիկներ։ Դրանցից մեկում հայտնաբերվել է հենց այդ տափակաշիշը։