Վրաստանի կառավարության որոշմամբ՝ այսօր ժամը 21:00-ից, երկրի չորս խոշոր քաղաքների՝ Թբիլիսիի, Ռուսթավիի, Բաթումի և Քութաիսիի մուտքերն ու ելքերը փակ են լինելու։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան, գրում է Apsny․ge կայքը։ Այս միջոցն ուժի մեջ կլինի 10 օր: Ըստ նրա՝ սահմանափակման նպատակը երկրում ներքին տեղաշարժը նվազագույնի հասցնելն է:

Ապրիլի 14-ին առաջին անգամ Վրաստանում մեկ օրում վարակի 30 դեպք է հաստատվել: «Վրաստանում սկզիբ է առել կորոնավիրուսի ներքին, լայնամասշտաբ տարածման փուլը»,- հայտնել է երկրի վարչապետը։ Այս հանգամանքը ստիպում է երկրի կառավարությանը երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը մինչև մայիսի 10-ը: