«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Այսօր՝ 14։00-ին, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը կայցելի Ազգային ժողով՝ մասնակցելու 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքներին։ Սերժ Սարգսյանի այցը թերևս ամենասպասվածն է եւ հանձնաժողովի ձևավորման հենց առաջին օրվանից բոլորն էին սպասում այս օրվան եւ քննարկում՝ ի վերջո երրորդ նախագահը կգա թե ոչ, ինչ կխոսի, ինչ կթաքցնի: Եվ ահա, այսօր այդ օրն է։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, հանձնաժողովի անդամները մինչ այս պարբերաբար հավաքվել են՝ քննարկելու, թե ինչպես են անցկացնելու նիստը, ինչ են հարցեր են տալու, ով ինչ կեցվածք պետք է ընդունի եւ այլն։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին հրահանգված է ակտիվ լինել, տարբեր հարցեր ուղղել ու թերեւս սրանով է պայմանավորված կանխատեսումն այն մասին, որ քննիչ հանձնաժողովի նիստը բավական երկար է տևելու: Երեկ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար, քննիչ հանձնաժողովի անդամ Գեւորգ Գորգիսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ միանշանակ մասնակցելու է նիստին, սակայն դեռ չցանկացավ գաղտնազերծել, թե ինչ հարցեր է պատրաստել Սերժ Սարգսյանի համար, ընդգծելով, որ հարցերի բնույթը ցույց կտա նաեւ նիստի ընթացքը։ Իսկ «Իմ քայլը» խմբակցության անդամ Քրիստինե Պողոսյանը նշեց․ «Մասնակցելու եմ, ինչպես և ապրիլյան հանձնաժողովի բոլոր նիստերին եմ մասնակցել անխտիր։ Հարցերը մենք բոլոր հրավիրվածների ժամանակ նույն սկզբունքով ենք մշակում՝ համատեղ և հնչեցնում ըստ ընդունված կարգի»։ Նկատենք, որ Սերժ Սարգսյանն Ազգային ժողով է գնում ուղիղ երկու տարի անց։ Բանն այն է, որ 2018 թվականի ապրիլի 17-ին, ոստիկանական ուժերի լիակատար շրջափակման պայմաններում, Սերժ Սարգսյանը 77 կողմ եւ 17 դեմ ձայների հարաբերակցությամբ ընտրվեց ՀՀ վարչապետ։ Սակայն այդ վարչապետությունը կարճ տևեց եւ 6 օր անց՝ ապրիլի 23-ին նա հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից' հայտարարելով, որ Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի: Եւ հիմա' այս իրադարձություններից երկու տարի անց Սերժ Սարգսյանը կհյուրընկալվի Ազգային ժողովում եւ կպատասխանի արդեն նոր իշխանությունների պատգամավորների հարցերին»։
Առաջարկում ենք նաև
11/05/17 09:12
«Ժողովուրդ». Արտեմ Ասատրյանը փնտրում է Սերժ Սարգսյանի և վարչապետի մոտ իր համար բարեխոսող նոր մարդկանց
05/02/16 09:41
Ինչ արտոնություններ է սահմանել նոր Սահմանադրությունը Սերժ Սարգսյանի համար. վաղաժամ պաշտոնանկությունը բացառվում է. «Ժողովուրդ»
22/01/13 09:15
«Ժողովուրդ». Օլիգարխների մրցավազք Սերժ Սարգսյանի համար
17/09/24 08:30
«Ժողովուրդ». Սերժ Սարգսյանի գործը քննող դատավոր Միսակյանի լիազորությունները կդադարեցվե՞ն
20/06/24 08:42
ՔՊ ժողովը՝ Ջերմուկում․ ինչ հարցեր են քննարկելու․ «Հրապարակ»
20/02/23 11:45
3,5 տասնամյակ առաջ Լաչինի ճանապարհը կրկին փակ էր, բայց ձեր անսասան կամքով բացվեց կյանքի ճանապարհը
14/08/20 16:31
Մտքումդ Սերժ Սարգսյանի համար մոմ վառիր ու մեզ շնորհակալություն հայտնիր․ Աշոտյանը՝ Փաշինյանին
05/06/19 16:23
Սերժ Սարգսյանի համար քիչ ձայներ հավաքելու պատճառով գլխիս սարքեցին՝ իբր տանը զենք ունեմ. Ռուբեն Հովակիմյան
05/04/19 09:33
«Ժողովուրդ». Սերժ Սարգսյանի ա՞յցը փոխեց Փաշինյանի ծրագրերը
15/02/19 08:56
«Ժողովուրդ». Համաձայնեցված է եղել Սերժ Սարգսյանի կողմից
09/02/19 08:30
«Ժողովուրդ». Գոհ չեն Սերժ Սարգսյանի ցուցմունքներից
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան