Արտակարգ դրության հաստատումից քիչ անց, տարածվեց պաշտոնական տեղեկատվություն, որ Երևան քաղաքում գործող բժշկական հաստատությունների աշխատակիցները կարող են երթևեկել անվճար՝ նրանց հատկացվել են տրանսպորտային միջոցներ: Մինչդեռ պարզվում է, որ ոչ բոլորն են կարող օգտվել այդ ծառայությունից: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երևանի խոշոր բուժհաստատություներից մեկի աշխատակիցը: «Եթե ինչ-որ բան արվում է, ապա միայն կորոնավիրուսի հետ աշխատող մարդկանց համար է արվում: Անձամբ ես ամեն օր տաքսիով եմ գնում աշխատանքի, հետո՝ տուն: Դե հիմա չի կարելի, որ մեքենայում երկու հոգուց ավելի մարդ լինի, գոնե ծախսը կկիսեինք»,-ասաց մեր զրուցակիցը: Նա նշեց, որ տրանսպորտի խնդրին վերաբերող հարցը մի քանի անգամ բարձրացրել են տնօրինությունում, սակայն հստակ պատասխան չեն ստացել.«Մեր տնօրենի հետ խոսել ենք, ասում ա՝ դեռ պարզ չի՝ հարցը ներկայացրել են, բայց պատասխան չեն ստացել: Նման դեպքում՝ դժվար է ասել, թե ինչ է կատարվում իրականում: Նաև նշում է, որ, եթե տրանսպորտ հատկացնեն, ապա միայն Երևանի բնակիչների համար: Օրինակ ես մարզից եմ աշխատանքի գալիս, ի՞նչ է մարդ չեմ»: Մեր զրուցակիցը նաև ասաց, որ աշխատանքի գնալու համար ամեն օր ծախսում է 3000-4000 դրամ. «Ստացվում է այնպես, որ վնասով եմ աշխատում: Այլ բուժհաստատություների աշխատակիցներին էլ ենք հարցնում, պարզվում է նրանք ևս նույն վիճակում են: Արտոնություն ունեն այն հաստատություները, որոնք կորոնավիրուսով են զբաղվում»: Իրավիճակի վերաբերյալ զրուցեցինք նաև Մուրացան հիվանդանոցի տնօրեն Բագրատ Բավեյանի հետ: Վերջինս մեզ հայտնեց, որ քաղաքապետարանն իրենց անվճար տրանսպորտ չի տրամադրել, այլ՝ բժշկական համալսարանը. «Մեկ ավտոբուս է, որն աշխատում է մեկ հիմնական ուղղությամբ՝ աշխատողներին բերում աշխատանքի, իսկ հերթափոխն ավարտածներին՝ տանում տուն: Իհարկե, բոլորին չէ, որ կարողանում է սպասարկել, քանի որ մարզերից եկող աշխատակիցներ ևս ունենք»: Անդրադառնալով մեր հարցին, թե, այնուամենայնիվ, ինչու իրենց բուժհաստատությանը քաղաքապետարանը չի տրամադրել անվճար տրանսպորտ, Բավեյանը պատասխանեց. «Մեր հիվանդանոցը քաղաքապետարանի ենթակայության տակ չէ, գուցե դրանով է պայմանավորված, որ չեն հատկացրել: Հնարավոր է, միայն իրենց ենթակայության տակ գործող հաստատություներին են տրամադրում»:
Որոշ բուժհաստատությունների աշխատակիցներ տաքսիներով են գնում աշխատանքի. ստացվում է՝ վնասով են աշխատում
16:14 - 16.Ապրիլ.2020
Առաջարկում ենք նաև
24/01/14 11:31
Ինչո՞ւ է Financial times-ի լրագրողն այդքան ոգևորվել հայկական սմարթֆոնով, երբ բոլորս գիտենք, որ այն հավաքվում է Հայաստանից դուրս
08/05/13 16:47
Լուսինե Բադալյան.«Քաղաքական գործիչը մարդ չէ»
22/06/22 15:08
Հիմնավոր կասկածներ ունենք՝ ՀՀ-ում գործող ամերիկյան լաբորատորիաներում ԱՄՆ ՊՆ աշխատակիցներ են աշխատում
16/06/22 10:23
«Արդարադատությունը ծայրահեղ ծանր վիճակում է, դատական համակարգը հեղինակազրկվում է». «Փաստ»
13/01/21 13:21
Ես քաղաքական թիմի անդամ չեմ դառնում, գնում եմ մասնագիտական աշխատանքի․ Գագիկ Ջհանգիրյան
01/01/21 13:04
Հունվարի 1-ի Ձեր ռոմանտիկ հորոսկոպը
22/04/20 13:15
Աշխատում ենք տաքսիստների համար. մարդիկ դժվարությամբ են մարզերից Երևան աշխատանքի գալիս
03/04/20 23:11
Մեր աշխատանքների մասին և մեր աշխատանքի շուրջ որոշ բամբասանքների մասին. Հայկ Մարության (տեսանյութ)
31/03/20 18:11
«Դեռ պետք է ապացուցել, որ աշխատանքի ես գնում». պարետատան նոր խստացումները ներկայացրել է Տիգրան Ավինյանը
Ամենադիտված
10:50
Լույս չի լինի
Լրահոս
09:53
«Արսենը հրաշալի հայր էր, անկրկնելի ամուսին և հոգատար զավակ». կամավորական Արսեն Կարապետյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին. «Փաստ»
09:45
Պարզվել է, որ Սովետի քարտեզներն արդեն ակտուալ չեն ու որ «սահմանը» անցնելու է արդեն Խորհրդային Հայաստանի տարածքով. Կարեն Վրթանեսյան
09:09
«Ժողովուրդ». Ծիծեռնակաբերդի միջադեպի գործով 62 տարեկան պապիկի է մեղադրանք առաջադրվել. Աննա Հակոբյանը եւս կհարցաքննվի
09:05
«Եկեղեցու դեմ բոլոր հարձակումները պայմանավորված էին եկեղեցին թուլացնելու և նրա միավորիչ ուժը կասեցնելու և կանխելու հանգամանքով». «Փաստ»
09:05
«Հրապարակ». Ընդդիմության շարքերում ռադիկալ տրամադրություններ են տիրում, իսկ Նիկոլ Փաշինյանի բախտը կբերի
08:45
«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի կիրառման ընթացքում ի հայտ է եկել որոշ կարգավորումներ վերանայելու անհրաժեշտություն. «Փաստ»
08:08
«Ժողովուրդ». Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել
08:02
«Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ. «Փաստ»
20:27
Ապրիլի 17-29-ին մի շարք շրջաններում ջերմաստիճանները գերազանցել են երբևիցե դիտված պատմական արժեքները
16:15
71-ամյա տղամարդը բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարել
15:15
Ոսկեպարի եկեղեցու մոտակայքում ադրբեջանցիներ են հայտնվել, ոստիկանական զորքեր են բերվել Բերքաբեր. Գառնիկ Դանիելյան
10:00
«Տանք, պրծնենք», «թողեք, թող հանձնի», «սաղ տանք, խախանդ ապրենք». քաղաքացիները վաղ առավոտից սկսել են ակցիաները
09:28
Եթե այստեղ տեղի ունենա «սահմանազատումը», ապա թշնամին ճանապարհից հեռու կլինի 20 մետր. Վարդան Ոսկանյան