Իջևանում դպրոցից փորձել են գողանալ անապահով ընտանիքների համար նախատեսված սնունդը։ Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության լրատվական ծառայությունից։

Ապրիլի լույս 14-ի գիշերը ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները ահազանգով մեկնել են Իջևանի դպրոցներից մեկը։ Տեղում պարզվել է, որ մի քանի երիտասարդ դպրոցի պատուհանով ներս են մտել ու փորձել են գողանալ անապահով ընտանիքների համար նախատեսված սնունդը։ Երիտասարդները, տեսնելով դպրոցի պահակին, փախել են։ Օպերատիվ միջոցառումների արդյունքում Իջևանի քրեական հետախույզները ժամերի ընթացքում պարզել են կասկածվողների ինքնությունը։ Իջևանում բնակվող երիտասարդները հենց դեպքի օրը հայտնաբերվել ու բերման են ենթարկվել ոստիկանության Իջևանի բաժին, որտեղ դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։