Ucom ընկերության արդեն նախկին տնօրեն Հայկ Եսայանը հայտարարել է, որ այս պահից սկսած պաշտոնապես դադարեցնում է Ucom ընկերությունով զբաղվել: Նա հանդես է եկել տեսաուղերձով այս կապակցությամբ:
Հայկ Եսայանը նաև տեղեկացրել է, որ իր թիմով նոր ընկերություն կհիմնի, որը, ըստ նրա, կլինի ավելի լավը ու մեծը:
«Այս պահից սկսած՝ ես ասում եմ օֆիցիալ, որ դադարեցնում եմ Ucom-ով զբաղվել: Իմ քայլերը շատ գիտակցված են, ես գիտեմ իմ քայլերի հաջորդականությունը և վստահ եմ՝ այն թիմը, որն ստեղծել է, այդ թիմը մի հատ էլ նոր Ucom կստեղծի ու էլ ավելի լավը ու էլ ավելի մեծը»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ Ucom ընկերությունն ավելի վաղ հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ ապրիլի 14-ին, հիմք ընդունելով ընկերության նախկին տնօրեն Հայկ Եսայանի կողմից ներկայացված աշխատանքից ազատման դիմումը, հրատապ կարգով հրավիրվել է Տնօրենների խորհրդի նիստ, որտեղ, ի թիվս այլ հարցերի, հաստատվել է նոր տնօրենի նշանակումը։
Նոր գլխավոր տնօրեն է ընտրվել Արա Սերգեյի Խաչատրյանը: