Իսրայելի հազարավոր քաղաքացիներ դուրս են եկել Թել Ավիվի փողոցներ, որպեսզի իրենց դժգոհությունը հայտնեն վարչապետ Բենիամին Նեթանյահուի աշխատանքի վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է «Ռեգնում»-ը: Քանի որ երկրում մտցված են սահմանափակումներ՝ կապված կորոնավիրուսի տարածման հետ, քաղաքացիները պահպանել են սոցիալական հեռավորություն:

Դժգոհները թափահարում էին սև դրոշներ, պահանջելով ժողովրդավարության հաղթանակ: Պաստառների վրա եղել են մեղադրական գրառումներ՝ ուղղված Իսրայելի կառավարության ղեկավարին:

Բենիամին Նեթանյահուն մեղադրվում է կոռուպցիոն գործարքների համար: Դատական գործընթացը ամիսներ շարունակ ընթանում է, սակայն դա չի խանգարում, որ նա կատարի վարչապետի իր պարտականությունները: