Դաղստանցի լրագրող Նազիրա Ալիևան փորձել է ռեպորտաժ պատրաստել, սակայն գրավել է տեղի տղամարդկանց ուշադրությունը: Համապատասխան տեսանյութը հրապարակվել է «Планерка» Տելեգրամ-ալիքում:

 

Ինչպես երևում է տեսանյութում, ռեպորտաժի ժամանակ լսվում են ավտոմեքենայի ձայնային ազդանշաններ և լրագրողուհու հետ ծանոթանալ ցանկացող տղամարդկանց ձայներ: 

Ի վերջո Ալիևայի նյարդերը տեղի են տալիս և նա խնդրում է տղամարդկանց լռել:

«Ընկերներ, թողե՛ք աշխատեմ, ես ձեզ շատ եմ խնդրում: Մի՛ կողմ գնացեք, տղաներ: Ընդամենը 5 րոպե է տեսաձայնագրվելու և ձայնային ազդանշաններ էլ մի արձակեք»,- ասում է Ալիևան և հավելում՝ «Հանգիստ նայեք, մի՛ գոռացեք: Լռե՛ք, ես աշխատում եմ»: