ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաճառում է բնակարանը, ընդամենը 85 հազար դոլարով Սերժ Թանկյանը կարող է ձեռք բերել հենց այդ բնակարանը` լավություն անելով Նիկոլ Փաշինյանին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքական-հասարակական գործիչ Միհրան Հակոբյանը։

 
 

Նա, մասնավորապես, գրել է.

«Հարգելի եւ շատ սիրելի Սերժ Թանկյան,

Բինգո խփելու շանս ունեք: Ժողվարչապետը վաճառում է իր բնակարանը: Իհարկե, հայտարարությունից դժվար է հասկանալ` բնակարանը Մասիս սարին նայո՞ւմ է, թե՞ ոչ, բայց միայն այն, որ բնակարանը պատկանում է ձեր լեգենդար ոչ բռնի, ժողովրդական, թավշյա հեղափոխության լեգենդար առաջնորդին, արդեն իսկ լուրջ հնարավորություն է Ձեր համար: Պատկերացնու՞մ եք` Դուք «մի կրակոցով երեք նապաստակ խոցելու» շանս ունեք: Ընդամենը 85 հազար ԱՄՆ դոլարով Դուք կարող եք իրականացնել ժողվարչապետին տված Ձեր լեգենդար խոստումը` բնակարան գնել եւ ավելի շատ ժամանակ անցկացնել Հայաստանում: Միեւնույն ժամանակ` ձեռք կբերեք հենց ժողվարչապետի բնակարանը` լավություն անելով անձամբ Ձեր առաջնորդին:

 
 

Երրորդը` Դուք կարող եք այդ լեգենդար բնակարանն օգտագործել բարեգործական նպատակներով: Ինչու՞մն է բանը. եթե ժողվարչապետը վաճառում է իր բնակարանը, ապա նոր գնորդը բնականաբար իր ձեռք բերած բնակարանից դուրս է հանելու այն կարիքավոր ընտանիքին, որին փիառվելու նպատակով բնակարանը ժամանակավոր կացության իրավունքով հանձել էին տեր եւ տիկին Փաշինյանները:

Դուք կարող եք գնել այս բնակարանն ու շարունակել ժողվարչապետի «բարեգործությունը»` հնարավորություն տալով այդ կարիքավոր ընտանիքին շարունակել ապրել իրենց համար արդեն հարազատ դարձած այդ բնակարանում: Ի վերջո, Դուք կարող եք ժողվարչապետին պատկանող բնակարանը ձեռք բերել ու վերածել ոչ բռնի, ժողովրդական, թավշյա հեղափոխության թանգարանի: Համաձայնեք, սա ճակատագրի նվեր է: Մի կորցրեք Ձեր շանսը»:

Ավելի վաղ hraparak.am-ը գրել էր. «Բոլորովին պատահաբար estate.am կայքում՝ տների վաճառքի հայտարարությունների բաժնում հայտնաբերեցինք, որ Նիկոլ Փաշինյանը վաճառում է «Հայրենիք» կինոթատրոնի դիմաց գտնվող իր նախկին բնակարանը։ Սա այն բնակարանն է, որով Նիկոլ Փաշինյանը հպարտանում էր Կուրթանեցի Մեխակի մոտ, ասելով՝ «Ձեռդ, ոտդ տեղը տղա ես, ես էլ չեմ տուն ունեցել, որտեղի՞ց եմ տուն ստեղծել՝ աշխատել եմ 24 ժամ և ստեղծել եմ իմ տունը, դու էլ գնա աշխատիր՝ տուն ստեղծիր»։ Հիմա եկել է նոր տուն «ստեղծելու» ժամանակը։

 
5
 
STOPPED
 
 
 

Բնակարանը վաճառքի է դրված փետրվարի 27-ից, այն գնահատվել է 85 հազար դոլար։ Այսինքն՝ կորոնավիրուսի տարածումից եւ արտակարգ դրություն հայտարարելուց առաջ է վաճառքի հանվել։ Ըստ ամենայնի, վարչապետը որոշել է նոր տուն գնել՝ կառավարական ամառանոցում ապրելուց հետո դժվար թե ընտանիքը վերադառնա երրորդ մասի 3 սենյականոց բնակարանը։ Եւ քանի որ իրենց կողմից ընդունված՝ Ապօրինի ծագում ունեցող գույքի մասին օրենքով 50 միլիոն դրամը, այսինքն՝ 100 հազար դոլարը, գերազանցող տան գնման հետ կապված կարող են հետագայում խնդիրներ ծագել, ասենք՝ հաջորդ իշխանությունը կարող է քննության առարկա դարձնել նոր տան ձեռքբերումն ու դրա ծագման օրինականությունը, ուստի որոշել են դա հնարավորինս ապահովագրել։ Ամենայն հավանականությամբ, այս տան վաճառքից գոյացած գումարը կօգտագործեն նոր տուն գնելու համար, ասենք՝ կանխավճարը կվճարեն, մնացածը վարկ կձեւակերպեն, որ հետագայում օրենքի հետ կապված խնդիրներ չունենան»։