«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Կառավարության տնտեսական թիմը հերթական անգամ «փայլեց իր մտքի թռիչքով»։
Առանց այն էլ հիմքերը խարխլած բանկային գաղտնիքի ինստիտուտը Հայաստանում ստանում է վերջնական մահացու հարվածը։
Այսօր հրապարակվել է նոր օրենսդրական նախագիծ (հղումը մեկնաբանությունում), որով վերջնականապես ոչնչացվում է բանկային գաղտնիքը։ Համաձայն այդ նախագծի բանկերը պարտավորվում են անձանց բանկային հաշիվների, հաշիվներում առկա գումարի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրել հարկային մարմիններին։Նախկինում դա հնարավոր էր բացառապես դատարանի թույլտվությամբ։
Առանց այն էլ տնտեսական հսկայական խնդիրների առջև ենք կանգնած։ Հիմա էլ վանում ենք բոլոր տնտեսվարող սուբյեկներին, ֆիզիակական անձանց, ովքեր Հայաստանի բանկերում ֆինանսական միջոցներ են պահել։
Այս նախագծի ընդունման հետևանքը լինելու է այն, որ բոլորն իրենց ֆինանսական միջոցները հանելու են բանկերից, խուսափելու են Հայաստանում գործարարությամբ զբաղվելուց։
Սա՞ է ձեր ուզածը ...
Անգամ «հանցագործ ռեժիմը» նման ոտնձգության չի գնացել բանկային գաղտնիքի նկատմամբ։
Միանգամից Բանկային գաղտնիքի մասին օրենքը չեղյալ համարեիք ու վերջացնեիք այս ամենը։