Հաշվի առնելով 2020 թվականի ապրիլի 22-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները՝ ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը որոշել է 24 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը՝
1) «Գովա» ՍՊԸ, Լոռու մարզ, ք. Վանաձոր.
2) «Նորայր Գրիգորյան» Ա/Ձ, ք. Երևան, Ջրվեժ, Բանավան 19:
Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։